Մայիսի 29-ին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Բերձոր քաղաքի բնակչուհի, 2000թ.ծնված Ջ. Խ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ջ. Խ.-ն նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում իրենց տան լոգարանում ինքնասպանություն կատարելու նպատակով խմել է 10 հատ իբուպրոֆեն և 3 հատ կետոնոլ տեսակի դեղահաբեր, ինչի հետևանքով ստացել է դեղորայքային թունավարում և տեղափոխվել Բերձորի բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: