ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խ.Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։