Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով հունվարի 6-ին մահացած Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տրավում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով:
Նշենք, որ Մհերը Գյումրի քաղաքի բնակիչ էր, ծառայում էր Հադրութում։ Նա եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել: