shamshyan.com-ը գրում է.
Երեկ սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում «Էկզոգեն թունավորում ծխից» ախտորոշմամբ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 15-ամյա Ա. Ա-ն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում տանը Ա. Ա-ն ինքնասպանություն գործելու նպատակով այրել է խոհանոցում աթոռի վրա դրված հագուստները, իսկ հետո լոգարանում շեղբով կտրել է ձախ դաստակի վերին հատվածը:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով 15-ամյա տղան իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ինքն այդ քայլին է դիմել, որպեսզի ապացուցի ընկերուհուն, որ իրեն շատ է սիրում:
Երեխան սովորում է Հանրապետությունում գործող արհեստագործական ուսումնարաններից մեկում: