Շիրակի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 11:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակիչ, 58-ամյա Սարգիս Գ.-ն իր վարած BMW մակնիշի 34 MZ 87 համարանիշի ավտոմեքենայով Զույգ աղբյուր գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 8-ամա Արա Ամիրյանին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Աշոցքի հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել երեխայի կյանքը փրկել:
Ըստ նախնական տեղեկությունների' վրաերթից հետո վարորդը մի պահ հեռացել է դեպքի վայրից, սակայն հետո վերադառնալով' իր BMW-ով երեխային տեղափոխել է հիվանդանոց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում