Երեկ՝ հուլիս 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի, Մ. Հարությունյան փողոցի բնակիչ 26-ամյա Նարեկ Օհանյանը Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Մանուկյան փողոցի բնակիչ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան` ով սովորում էր Շղարշիկի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում, տեղում մահացել է իսկ վարորդը երեխային թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, թե որտեղ է գտնվում Lexus-ի վարորդը, և բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը մեղայականով ներկայացել է Կապանի ոստիկանություն: