Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամ 08։20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Մկրտչյանը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 01 QX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, որից հետո ահազանգել է Ոստիկանություն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: