shamshyan.com-ը գրում է.
Սեպտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 22:10-ի սահմաններոււմ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 66-ամյա Գագիկ Սիմոնյանն իր վարած ВАЗ 32123 մակնիշի 1977S համարանիշի թիվ 33 երթուղին սպասարկող մարդատար Газель-ով Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել Էջմիածնի բնակիչ 61-ամյա Մանվել Հակոբյանին:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: