Ադրբեջանի նախագահի աշխատակազմ ընդունելության եկած կանանցից մեկն իր վրա բենզին է լցրել եւ փորձել հրկիզել իրեն:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, նրա մոտ գտնվող մարդկանց հաջողվել է կանխել կնոջ գործողությունները:

 

 

Վկաների խոսքով' կինը փորձել է բողոքել դատարանի անարդար որոշման դեմ, բայց չի կարողացել իր բողոքը հասցնել համապատասխան կառույցներին: Հենց դա էլ նրան դրդել է դիմել նման հուսահատ քայլի: Գիտակցությունը կորցրած կնոջը տարել են շտապ օգնության մեքենայով:

 

 

2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 10-րդ դեպքն է Ադրբեջանում, որից 5-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:

 

 

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում 123 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից երկուսը ղարաբաղյան պատերազմի վետերան եւ հաշմանդամ են:

 

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

 

Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: