Ինչպես հայտնում են Լուրեր.com-ի աղբյուրները, երկուշաբթի՝ մայիսի 28-ին, ժամը 19։30-ի սահմաններում Պարսկաստանի քաղաքացին դեղեր խմելու միջոցով փորձել է ինքասպանություն գործել։
Վերջինիս գտել են Ապարանին հարակից եզդիաբնակ գյուղ տանող ճանապարհին և տեղափոխել Ապարանի հիվանդանոցներից մեկը։
Ոստիկանության՝ հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից Լուրեր.com-ին տեղեկացրին, որ հիվանդանոցից նման ահազանգ ստացվել է։ Ոստիկանության տեղեկացմամբ՝ ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացին խմել է 60 դեղահաբ. հանգամանքները պարզվում են։