«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ, ինքնասպանության փորձ է կատարել:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ղազարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը, տեղեկանալով, որ Լևոնը մահացել է, փորձել է ինքնասպանություն կատարել: Նա կոճգամ է կուլ տվել, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: 

 

«Ինքը հաջորդ օրը մասնակցել է քննչական գործողություններին: Ինքնազգացողությունը լավ է»,- ասաց փաստաբանը: 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Պատանի լրագրողներ» դպրոցում վիճաբանություն էր տեղի ունեցել տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև: Պատճառը եղել է Լևոն Սահակյանի նշանածին չվճարած աշխատավարձը: Վիճաբանության ժամանակ Վահան Ղազարյանը դանակահարել էր Լևոնին, որը հիվանդանոցում մի քանի օր կյանքի ու մահվան կռիվ տալուց հետո մահացավ. վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: