ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում' ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել' նետվելով կռունկից:

 

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

 

ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: