Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 8-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Ցավոք առավոտյան տեղեկությունները ողբերգական են: Զինվոր է զոհվել:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Այսօր ողբերգական ևս մեկ դեպք է արձանագրվել: Ավտովթարի հետևանքով զոհվել են ՀՀ Պաշտպանության նախարարի վարորդն ու անվտանգության աշխատակիցը:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Այսօր՝ դեկտեբերի 8-ին, «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:
Քննարկման ժամանակ, «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհդրի նախագահ Արման Վարդանյանը նշել է.
Գաղտնիք չէ, որ նման կարգի համազգային նշանակության խնդիրներից մեկը Հայաստանի արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշման ու հիմնական վեկտորների ընտրության հարցն է: Նույնիսկ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտին միանալուց հետո էլ մեր հասարակական-քաղաքական դիսկուրսում շարունակվում են քննարկումները, թե որ ուղին է արդյունավետ՝ եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական ինտեգրացիան: Ասեմ ավելին՝ այդ քննարկումները երբեմն վերածվում են եվրոպամետների ու ռուսամետների միջև դաժան պայքարի, այն աստիճան, որ դառնում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ:
Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
«Միասնություն» շարժման հրավիրած կլոր սեղանի ժամանակ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի անդամակցությանը նշել է.
«Մենք գործ ունենք մի ֆեյք-կառույցի հետ, որը ստեղծել են այն տրամաբանությամբ, որ եկեք մի բան ստեղծենք, հետո կորոշենք մեջը ինչ ենք լցնում: Միայն այն փաստը, որ այսօր մեջը ոչինչ չկա, արդեն խոսում է դրա մասին: Այնտեղ չկա ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, ո՛չ տնտեսություն, ո՛չ միություն: Կենտրոնը հանդիսանում է Ռուսաստանը»:
ՀՀ Նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ-ում:
Արցախյան այցելության մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը: Մանրամասներն ու թեմայի մասող պատմող ռեպորտաժը՝ ԱՅՍՏԵՂ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում ծեծի էր ենթարկել լրագրող Վահե Մակարյանին: Թեմայի առնչությամբ ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Կաշառք ստանալու կասկածանքով էլ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնիայի:
Թեմայի մանրամասներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս մանրամասներին, տեղի ունեցած կարևոր իրադարձոթւյուններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային անցուդաձին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը :