Երևանի օլիմպիական հերթափոխի նորակառույց հրաձգարանն արդեն ծառայում է իր նպատակին: Հրաձգարանում իրենց մարզումներն են անցկացնում ինչպես օլիմպիական քոլեջի, այնպես էլ այդ դպրոցների սաները: Հայաստանի օլիմպիական կոմիտեն, հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի, հրաձգությունը որպես սոսկ մարզաձև չի դիտարկում:
Հայրենական սպորտի ղեկավարը հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին հրահանգեց անձամբ հետևել հրաձգարանի գործունեությանն ու կանոնակարգել մարզիկների աշխատանքները:
Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում: