Ամանորյա տոնական միջոցառումների շարքը սկսում է նաև ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որն այս տարի տոնեց հիմնադրման 70-ամյակը:
Մարզական մայր բուհ-ում մեծ ոգևորությամբ էին ճանապարհում 2015 թվականը, տարին հաջող էր ինչպես կրթական գործունեության, այնպես էլ̀ մարզական ձեռքբերումների առումով: Ինստիտուտի ուսանողներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում 2015 թվականին նվաճել են 20 մեդալ, որոնցից 6-ը եղել են ամենաբարձր հարգի:
Ավանդույթի համաձայն, ինչպես ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մի շարք միջոցառումներ, այնպես էլ ամանորյա տոնական միջոցառումը կազմակերպվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, ում համար այս ինստիտուտը մեծ նշանակություն ունի: