Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Աշխարհի քառակի, Եվրոպայի տասնվեցակի, Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարին։
Հրաձգության Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կազմակերպած մարզական այս միջոցառմանը, որն անցկացվում է արդեն 7-րդ անգամ, մասնակցում են Հայաստանի լավագույն մարզիկները:
ՀԱՕԿ նախագահը հետևել է հրաձիգների ելույթներին և խրախուսական պարգևներ հանձնել լավագույններին: