armnoc.am Հաշված օրեր անց Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կմեկնարկեն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ:
Մրցատեղի մեկնելուց առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Խաղերին մասնակցող մարզիկներին և մարզիչներին: Ողջունելով ներկաներին ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Հարգելի մարզիկներ և մարզիչներ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ' կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներկայանում ենք 33 մարզիկով: Սա հրաշալի արդյունք է: Ազգը ձեզանից հաղթանակներ է սպասում: Առաջին հերթին դուք ձեր երկրի և հայրենիքի համար եք հաղթելու: Ձեր կողքին ենք լինելու և աջակցելու ենք ամեն ինչով: Հասունացել է Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պահը: Մենք շատ երկար ենք սպասել բաղձալի ոսկուն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, բարի ճանապարհ և Աստված ձեզ պահապան »:
Հանդիպման ընթացում հավաքականի մարզիչները շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին' հայկական սպորտին աջակցելու և սատարելու համար: Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը ներկայացրեց մինչ այս կատարած աշխատանքը և պատմեց Ռիոյում սպասվելիք իրադարձությունների մասին:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը բաղկացած է 72 ադամներից: