Սրտի կսկիծով տեղեկացա ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի և օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան մասին: Հույս ունեմ, որ ողբերգական վթարի պատճառները կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ զոհված օդաչուների ընտանիքներին ու հարազատներին: Մաղթում եմ համբերություն և տոկունություն՝ անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար:

Հայտնում եմ իմ անվերապահ աջակցությունը և զորակցությունը զոհվածների ընտանիքներին և հարազատներին։