Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին' մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ:

 

ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում նշվում է.

 

«Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով երաժշտախմբին: Նրա երգերը մշտապես սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը: Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական արարումները մշտապես կմնան հայ երաժշտարվեստի պատմության էջերում և սերունդների հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և կիսում ձեր վիշտը»: