ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պատրաստ է իր գրպանից հազար դրամ վճարել՝ հանուն զինծառայողների ու նրանց ընտանիքների բարօրության: ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դա ազգային նախագիծ է, որին պետք է միանան բոլորը.

 

«Ես ողջունում եմ այդ գաղափարը, և, իհարկե, ինչն ազգային է, պետք է ողջունենք դա»,- ասաց նա:

 

Հարցին, թե հարուստներն էլ, աղքատներն էլ պետք է հազար դրա՞մ վճարեն, Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, նրանք էլ թող շատ տան, նրանք էլ… հլը թող քննարկենք, հետո կերևա»,- ասաց նա: