ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ-ում «1000 դրամի» նախագծի շուրջ իր ելույթը սկսեց այսպես. «Մենք պատերազմի մեջ գտնվող ժողովուրդ ենք ու եկել եմ ասելու, որ պատերազմը դեռ չի ավարտվել»:
Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ Հայաստանի պետբյուջեի առյուծի բաժինը գնում է պաշտպանական ծառայություններին, հայրենիքի պաշտպանին: Նաև հիշեցրեց, որ այս նախագիծը այդ բյուջեի հետ քիչ աղերս ունի:
«Մենք անպայման ընդունելու ենք այս նախագիծը, սա իսկապես համախմբման ու պարտադիր լուծում է: Այս նախագիծն ընդունելով՝ պետությունն ու բյուջեն իրենց գործառույթները չեն դադարեցնելու և չեն իրականացնելու:
Պետք չի այստեղ խոսել, թե ով ինչ է արել կամ չի արել: Ամոթ է, հերիք է էլի: Մարդիկ ավելի շատ բան են անում, ոչինչ չեն խոսում: Մարդիկ լուռ գնում են զոհվածների տները, ամեն ամիս կատարում են իրենց հոգու պարտքը և չեն խոսում այդ մասին, ուղղակի ամոթ է:
Թարգեք նախընտրական բաները, թարգեք խելք սովորեցնելու բաները, իշխանությունն ու պետությունը գիտեն ինչ են անում, և Պաշտպանության նախարարը, որ Պաշտպանության համակարգի ակունքներում կանգնած է, ես տեսել եմ լրագրող ժամանակ, գիտի՝ ինչ է անում»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով, այս օրենքը լինելու է սիրուն քայլ, որը կապ չունի Հայաստանի գործող օրենքների հետ. «Մենք գնում ենք փոփոխությունների և դա ոչ թե դուք եք անում, հարգելի գործընկերներ, ձեր պաթետիկ, շնչահեղձ ելույթներով, այլ իշխանությունը:
Տեսանյութը՝ 1in.am-ի