ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ առաջիկա 3 ամսում նախատեսում են 1000 նոր աշխատատեղ բացել: Թե որ ոլորտում են ներդրումներ արվել՝ Ալեքսանյանը համաձայնեց անձամբ ներկայացնել, թեև շեշտեց, որ սեփականատերը դուստրն է, ում օգնում է խորհուրդներով:
«Այստեղ ես հյուր եմ, թե չէ սաղ կնայեն, կասեն պարոն Ալեքսանյանն ինչ գործ ունի, որ բիզնեսով է զբաղվում, ես բիզնեսով չեմ զբաղվում, հյուր եմ ընդամենը: Հետո իմ շրջապատը էնքան մեծ է, մեկը մյուսին ծանոթացնում եմ»,- «Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրամասում արդեն ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում