2004-ին Հարավային Կորեայի նախագահ Նո Մյու Հենը Արա Աբրահամյանին հանձնեց Հարավային Կորեայի բարձրագույն պետական պարգևը` միջազգային հարաբերությունների զարգացման համար:
2004 թվականի սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի պատվիրակությունը` ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորությամբ, աշխատանքային այց կատարեց Սեուլ։
Ռուս-հարավկորեական գործարար խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը այդ ուղևորության ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու հարցում:
Այցի շրջանակներում երկրները ստորագրեցին «հայտարարություն, որը նախկինում երբեք չենք ունեցել»,- այս մասին բանակցությունների ավարտի ժամանակ ասել է Լեվիտինը: