«Այ սենց դավադիտ եք անում: Երեկ նույնը հարցը հարյուր անգամ տվեցիք»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանելով այն հարցին, թե ինքը վատ չի՞ զգում իր թիմակցի համար:
«Ես գիտեմ, որ Մհեր Սեդրակյանը տենց բան չի ասել, դե դրեք նայենք տենանք՝ հայհոյե՞լ ա»,- ասաց պատգամավորը՝ դիմելով լրագրողներին:
Ալեքսանյանը նախ տեղեկացրեց, որ իր ականջները լավ չեն լսում, ապա երբ լրագրողները միացրին ձայնագրությունը, նա լսեց-լսեց ու ասաց. «Շան տղա ըլնեմ, հորս արև, թե լսում եմ»:
Մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում