ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համացանցում հրապարակված տեսանյութին, որում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի հետ սրճարանում զրուցում է:
«Դա երկու ամսվա տեսանյութ է: Ես չգիտեմ՝ ով է նկարել: Երևում է՝ հեռախոսով նկարած չէր: Ես իմ ընկերների հետ նստած էի ու պատահական տեսա, որ իմ կողմից շատ հարգված Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը եկան, նստեցին: Ես մոտեցա, բարևեցի, նստեցի, խոսեցինք մի քիչ, չեմ էլ հիշում՝ ինչի մասին ենք խոսել»,- ասաց Քոչարյանը: