Միանշանակ, ես պատրաստ եմ հանդիպել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից առաջ, ասաց Քոչարյանի կրտեսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, անդրադառնալով այն դիտարկմանը, որ Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ցանկություն ունի իր հետ հանդիպելու:
«Պատրաստ եմ, բայց եկեք շոու չսարքենք էս ամեն ինչը, էդ մարդկանց վշտի վրա 10 տարի որոշ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել ու շարունակում են նույն բանը անել: Ես շատ ցավում եմ զոհերի համար: Զոհվածների ընտանիքներից բացի, նաև մենք ենք շատ տուժել, որովհետև 10 տարի շարունակ այդ ամեն ինչը կապում են մեր ընտանիքի հետ»,-ասաց Քոչարյանը: