ԱԺ-ում շարունակվում է Կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում փոխհատուցման մասին նախագծերի փաթեթը: Քննարկումն անցնում է բավականին թեժ մթնոլորտում: Նախագիծը դուր չի եկել հատկապես ՀԱԿ պատգամավորներին:

 

«Այս փաթեթով ներմուծվում է մի թարս համակարգ, որն իր հետ բերելու է նաև վատ հետևանքներ»,- իր դիտողությունները շարունակեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որին հաջորդեց նաև Արամ Մանուկյանի հայտարարությունները:

 

Արձագանքելով Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե համաներման մասին հարցը բարձրացնելիս ինքը նպատակ է ունեցել առաջիկա ընտրություններին ձայն հավաքել, պատգամավորը հայտարարեց, որ ինքը պոպուլիզմի սիրահար չէ.

 

«Պարոն Սարգսյան, ինչի մեջ ուզում եք, կարող եք ինձ մեղադրել, սակայն ոչ երբեք՝ պոպուլիզմի»,- ասաց նա:
Անդրադառնալով քննարկվող փաթեթին՝ պատգամավորն հավելեց, որ խնդիրը հարկը կամ վարկը չէ. «Մենք ընդամենն ասում ենք՝ քաղաքացու վրա չդնենք լրացուցիչ ֆինանսական բեռ. դա պետության մոնոպոլ գործառույթն է: Քաղաքացուն հնարավորություն տվեք, որ, օրինակ, հարյուր հազար դրամով իր ցանկությունն արտահայտի կամավոր: Հերոսին հարգել պարտադրանքով չեն անում, այստեղ է կոնցեպտուալ սխալը»,- եզրափակեց պատգամավորը: