ԱԺ «Հանրապետական» կուսակցության բոյկոտած «Կուտակային կենսաթոշակների» մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միացավ ԱԺ ճեպազրույցներին:

 

«Հանրապետականի տեղը մաք-մաքուր է, Հովիկ Աբրահամյանը կարդաց իրենց որոշումը բոյկոտելու մասին։ Դա սպասելի էր, բայց ինձ համար ուրախալի է, քանի որ դրսում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ»,-ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ եթե 3 ժամում քվորում չհավաքվեց, նիստը կհայտարարվի տապալված։

 

«Այսպես էլ սպասվում էր, քանի որ եթե այս օրենքի նախագիծը եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա նաև։ Այսինքն, եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,-ասաց նա ու ավելացրեց, որ օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի դեմ։

 

«Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշել, ես ուզու՞մ եմ թոշակ ստանալ, ինչքա՞ն ստանալ»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

Այսօր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունը դժգոհ քաղաքացիների հետ բողոքի երթ է անցկացնում: