ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, ուսումնական հաստատություններին տեղեկացրել է նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի ֆեյսբության էջից:
«Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»,-ասված է գրառման մեջ: