Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելը խայտառակություն է համարում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Մանուկյանը:

 

«Ես զուգահեռ եմ անցկացնում Տիգրան Առաքելյանի և այդ դեպքերի միջև: Մարդ, որը մեղավոր չէ բացարձակ, երկու տարի նստել է, մեկ անգամ հոր թաղմանը դուրս է եկել, հիմա դեռ նստած է: Միանշանակ` քաղաքական որոշում, և մյուսը` խայտառակության մյուս ծայրը, երբ կա սպանություն, երբ կան տասնյակ կրակոցներ, երբ կան կոնկրետ մարդիկ, երբ կա ապօրինի զենք, նստած մարդ, կալանքի տակ մարդ չկա:

 

Սա վայրագություն է, սա քաղաքական ծայրահեղ դրսևորում է, որի գլուխ կանգնածը հենց ինքը` Հանրապետականը, երբեք ինքնուրույն բաներ անել չի կարող: Սա մեկի թելադրանքով է»,-ասաց Արամ Մանուկյանը: