Մենք մեր վրա չենք կասկածում, քանի որ գիտենք ժողովրդի մտածելակերպը, դիրքորոշումը, եթե ժողովուրդը չպետք է ընտրի, ուրեմն չի ընտրի, հաջողությո՛ւն: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԵԿՄ 11-րդ համագումարի ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի ստորին հորիզոնականներում հայտնվելու մասին, ասաց գեներալ Սեյրան Սարոյանը: 

 

Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ կողքից նշեց՝ կգա օրը՝ կիմանան, թե ով ինչքան ձայն կհավաքի. «Էշի քուռակը էշից առաջ ա ընկնում, գելերն ուտում են: Թող գա օրը, կերևա՝ ով ինչ ա, ինչի՞ եք վռազում»: