Չինաստանի Վուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտը հերքել է ենթադրությունները լաբորատորիայում COVID-19-ի արտահոսքի մասին, ինչպես նաև հաղորդումները այն աշխատակիցների մասին, որոնք, ենթադրաբար, վարակվել են կորոնավիրուսով նույնիսկ համաճարակից առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Վուհանի վիրուսաբանության ինստիտուտը չի ուսումնասիրել և չի առնչվել COVID-19-ի հետ:
Լաբորատորիան երբեք չի սինթեզել կամ ստեղծել COVID-19֊ը: Եվ մեր ոչ մի աշխատակից կամ ուսանող մինչ այժմ չի վարակվել կորոնավիրուսով», - ասել է ինստիտուտի խոսնակը:
Նա շեշտել է, որ վիրուսի արհեստական ծագումը կամ լաբորատորիայից նրա արտահոսքը հաստատող որևէ ապացույց չկա: