Իրանի ուժը անվտանգություն է ստեղծում, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել այդ ուժին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Mehr-ը:
«Եթե մի երկիր ցանկանա կռվել, Իրանը խիստ պատասխան կտա դրան։ Հիմա բոլոր երկրներն ասում են՝ մտադիր չենք հակամարտություն ունենալ Իրանի հետ», - ասել է Ռաիսին:
«Մենք բազմիցս ասել ենք, որ պատերազմ չենք նախաձեռնի, բայց եթե որևէ երկիր ցանկանա կռվել, Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրուկ պատասխան կտա դրան», - ասել է Ռաիսին: