Նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է կրճատել միջուկային սպառազինության արդիականացման ծախսերը: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով նախկին պաշտոնյաներին:
Հաղորդման համաձայն, Բայդենի վարչակազմն, ամենայն հավանականությամբ, կվերանայի ցամաքային բազավորման նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մշակման վերաբերյալ Պենտագոնի որոշումը:
Դրա արժեքը, հաշվի առնելով մարտագլխիկը, գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար:
«Մենք պետք է արդիականացնենք մեր զսպման ուժերը… Բայց մենք չենք կարող այն չափի գումար ծախսել, որն այժմ տրամադրված է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ պարբերականի զրուցակիցների, միջուկային զենքի դերի նվազեցումը կպահանջի ուժեղացնել սովորական սպառազինության ներուժը: