Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Սևանի Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժինը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված անկախության 25-ամյակին։ Միջոցառման ժամանակ ԵԿՄ Սևանի կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սամվել Գևորգյանը ապրիլյան պատերազմի մասնակից ազատամարտիկներին, ԵԿՄ-ականներին պարգևեներ ու մեդալներ հանձնեց։ 

 

Ազատամարտիկ, մահապարտների ջոկատի անդամ Վրեժ Ջնդոյանը և Տիգրան Մանուկյանը պարգևատրվեցին Արցախի Մարտական ծառայության մեդալով։ Նշենք, որ Վրեժ Ջնդոյաննը սպարապետ Վազգեն Սարգսյանի զորակոչով և նախաձեռնությամբ հավաքագրած արծիվ-մահապարտների ջոկատից է, որը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ 

 

ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին Աշոտ Հակոբյանը, Կամո Մելիքյանը, Ռազմիկ Սարգսյանը Վարուժան Զաքարյանը՝ ապրիլյան պատերազմի օրերին ունեցած ավանդի համար։

 

Գեներալ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ ԵԿՄ հուշամեդալներով պարգևատրվեցին Վազգեն Պետրոսյանը, Սասուն Մելիքյանը, Շահեն Թորոսյանը, Ռոբերտ Ավագյանը, Դևրիկ Մարգարյանը և այլք։ Պաշտպանության նախարարությունը հատուկ շնորհակալագրեր էր պատրաստել, որոնք հանձնվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ հայրենքի պաշտպանությանը մասնակցած ԵԿՄ-ակներին ու ազատամարտիկներին։ Տոնական միջոցառումը ավարտվեց գուսանական ու ազգագրական երգ-երաժշտությամբ։ 

 

Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com