ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից առաջ շտապում էր և պատասխանեց մեկ հարցի:

 

Հարցին՝ նա միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությա՞ն շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության՝ Լևոն Ալթունյանը նշեց. «Բժշկական պրակտիկայով զբաղվում եմ մոտ քսան տարի, կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ զբաղվելով՝ միլիոնատեր դառնալ: Պարզ է, որ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված: Չնայած ես կարող էի հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները»:

 

Ալթունյանը նշեց նաև, որ Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա և ավելացրեց, որ այդ թվում նաև ինքն Է: