Երևանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ և մայրաքաղաքի արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդի համար Արմեն Խանդիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշման նախագիծն ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում քննարկման ներկայացվեց քաղաքապետի առաջարկությամբ։
Ավագանում մեկ այլ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։
Ավագանու որոշմամբ՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ նաև քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։