Հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների:
Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն է արժանացել նաև Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կայքից: