Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով:
«Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը: