ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարի վերջին' 9-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արդեն ավարտել է իր ելույթները: Գրոսմայստերը վերջին տուրում միավոր կիսեց Վեսելին Տոպալովի հետ:
Արդյունքում Արոնյանն իր ակտիվում գրանցեց 6 միավոր: Չնայած մյուս պարտիաները դեռևս չեն ավարտվել՝ միավորների քանակով հայ շախմատիստը անհասանելի դարձավ մրցակիցների համար և նվաճեց չեմպիոնական կոչումը: