Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի շարքի մրցաշարի ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Grand Chess Tour-ն իր մեջ ընդգրկում է Ստավանգեր (Norway Chess 2015), Սենթ-Լուիսի (Sinquefield Cup) և Լոնդոնի մրցաշարերը (London Chess Classic):
Grand Chess Tour-ի շարքի երրորդ մրցաշարում՝ London Chess Classic-ում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արոնյանը չորրորդն էր:
Լոնդոնի մրցաշարում և Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկով հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը: