Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն այս օրերին Հայաստանում է:

Շախմատիստը Հայաստան է ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների «Ակրոնիս» ընկերության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի հրավերով: Աշխարհի չեմպիոնը Հայաստանում է եռօրյա այցով:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և Կարլսենի  լուսանկարները Տաթևում:


Այս լուսանկարի հետ Արոնյանը կատարել է հետևյալ գրառումը.

«Բարի գալուստ Հայաստան, Մագնուս»