Փարիզում ավարտվեց Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարը: Հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան ում հաջորդեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:
6-րդ տուրում Արոնյանը միավոր կիսեց Կրամնիկի հետ, 7-րդ տուրում հաղթեց Ֆաբիանո Կարուանային, 8-րդում պարտվեց Հիկարու Նակամուրային, 9-րդ տուրում հաղթեց Տոպալովին: