Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը:
Ավարտվեց ծանրամարտի կանանց 75 կգ քաշայինների A խմբի ելույթները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը գրանցել էր երկամարտի 223 կգ արդյունք' B խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: Պոկում վարժությունում մեր մարզուհին գրանցեց 97 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 126 կգ:
Ընդհանուր պայքարում Պողոսյանը գրավեց 10-րդ տեղը: