Տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացայի մամուլի ծառայությունը

Կիպրոսում ավարտվեց բասկետբոլի տղամարդկանց մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության վերջին խաղում 52-74 հաշվով զիջեց Կոսովոյի հավաքականին և առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում: