Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում: Այս մասին տեղեկանում ենք «Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիա» ֆեյսբուքյան էջից:
«Հայ բռնցքամարտիկնեը նաև զենքով են պաշտպանում հայրենիքի պատիվը.
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում: Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք թեժ մարտերի ժամանակ հայ բռնցքամարտիկը բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում մեր մարզիկին: Ի դեպ, զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը' 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը»,- ասված է հրապարակման մեջ: