Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել:
Իրենց մրցակիցների արգելքը հաղթահարել ու հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 81 կգ քաշային Սոս Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: