Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը 50 կգ քաշայինների պայքարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենիին: Մեկնարկային գոտեմարտում մեր մարզիկը առավելության էր հասել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ:
74 կգ քաշային Արման Բաղդասարյանը պարտվել է 1/16 եզրափակչում: Գևորգ Խումարյանը (60 կգ) մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում պարտվել է Ուկրաինայի մարզիկին: