Հովհաննես Բաչկովը պարտություն կրեց բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում և դուրս մնաց հետագա պայքարից:
Դոհայում ընթացող առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց կուբացի Տոլեդո Լոպեսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարտվել էին նաև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը: