ուսաստանի առաջին ռակետ, 23-ամյա Կարեն Խաչանովը (10) դուրս մնաց Ուիմբլդոնի մրցաշարից։
Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց 31-ամյա իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի (23) հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 3:6, 6:7 (3:7), 1:6։ Պայքարը տեւեց 1 ժամ 54 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Բաուտիստա-Ագուտը կմրցի ֆրանսիացի Բենուա Պերի հետ, որը 5:7, 7:6 (7:5), 6:3, 7:6 (7:2) հաշվով հաղթեց չեխ Իրժի Վեսելիին։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 38 միլիոն ֆունտ ստերլինգ է։